ԵԿԵՂԵՑԻՆ` ՉՂՋԻԿՆԵՐԻ ԲՆԱԿԱՏԵՂԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի տարածքում՝ հայ-ադրբեջանական սահմանի եզրին է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին: Աստծո տաճարը կառուցվել է 6-7-րդ  դարերում: Եկեղեցու համաչափությունների ներդաշնակությունը վկայում է կառուցողի մեծ վարպետության մասին: Այս հոյակերտ եկեղեցին հայ ազատագրական նորօրյա պայքարի վկան է: Հոգեւոր կառույցի կողքին էր գտնվում ադրբեջանական Աշաղի Աքսիբարա (Ներքին Ոսկեպար) գյուղը: Ադրբեջանցիները խորհրդային տարիներին ցանկացել են տաճարը սեփականացնել, ներկայացնել որպես մզկիթ: Այժմ եկեղեցուց մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ մեր պաշտպանական դիրքերն են: Հնամենի եկեղեցու կենտրոնում ներկայում  չղջիկների արտաթորանքի կույտ է, հոգեւոր կառույցը դարձել է չղջիկների բնակատեղի: Ոսկեպարի գյուղապետ Հրուշ Աղբալյանն ասաց, որ նախկինում դիրքերում հերթապահություն անող զինվորները մաքրում էին հոգեւոր կառույցի ներսը: Գյուղապետի խոսքերով՝ անհրաժեշտ է, որ Ոսկեպար գյուղից շուրջ 4 կմ հեռավորության վրա գտնվող եկեղեցու մաքրությունը կատարվի հուշարձանների պահպանության ընկերության աշխատակիցների կողմից:




Լրահոս