Ի՞ՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ատլանտայի Emery համալսարանի ամերիկացի գիտնականների խումբը մտադիր է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով շան ուղեղի սկանավորմամբ պարզել, թե ինչ են մտածում մեր չորքոտանի ընկերները»,-հայտնում է Los Angeles Times-ը: Գիտական խմբի ղեկավար Գեորգի Բերնսը ասել է. «Շան տերերը միշտ այն կարծիքին են, որ իրենց կենդանիներն իրենց շատ են սիրում: Շուտով կպարզենք` շները սիրում են տերերին, թե նրանց տված սնունդը»: Նրանք նաեւ մտադիր են պարզել` կենդանիներն իրենց տերերին ճանաչում են հոտով, թե տեսքով, արդյոք հասկանում են նրանց խոսքը: Գիտական հետազոտության բյուջեի չափը չի հաղորդվում:




Լրահոս