ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ՀԱՄԵՐԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 17-ին ռուսական «Առաջին ալիք»-ով հեռարձակվող նոր` «Երեկոյան Ուրգանտ» շոուի հյուրերը կլինեն երաժիշտ Արտո Թունջբոյաջյանն ու «Armenian Navy Band»-ը:  
Ավանգարդ-ֆոլք ոճի բոլոր սիրահարները հնարավորություն կունենան այդ հեռուստաալիքով հետեւել Միսթր ավանգարդ-ֆոլքի եւ իր բենդի կենդանի ելույթին, որոնք Մոսկվա են մեկնելու մայիսի 19-ին Երաժշտության տանը համերգ տալու համար: Համերգը խոստումնալից է երեւում, քանի որ Արտո Թունջբոյաջյանին կմիանա նաեւ երաժիշտ Իգոր Բուտմանը, եւ նրանք համատեղ ջազային մեկնաբանությամբ կկատարեն Կոմիտասի ստեղծագործություններից մեկը: «Comedy Club»-ի հումորիստ Պավել Վոլյան եւս ներկա կլինի միջոցառմանը եւ Արտոյի հետ կհնչեցնի «Պլատոն» ֆիլմի հայտնի սաունդթրեքը: Երեկոյի հյուրն է լինելու նաեւ «Ակվարիում» խմբի մենակատար Բորիս Գրեբենշչիկովը, որի հետ Թունջբոյաջյանի դուետի մանրամասները դեռ չեն հրապարակվում:




Լրահոս