
ՀԱՐՑ. Այս տարի իմ ամենամյա արձակուրդը ցանկանում եմ միանգամից չվերցնել, այլ մաս-մաս: Ուզում եմ իմանալ՝ նման կերպ արդյոք հնարավոր է:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ամենամյա արձակուրդը մասերով կարող է տրամադրվել կողմերի համաձայնությամբ, սակայն ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն տասը աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, եւ առնվազն տասներկու աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:
սահմանների» հասարակական կազմակերպություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր տարբերակ է: Վստահ ենք, որ մեր ընթերցողներից շատերը կնախընտրեն հանգստի այս միջոցը: Երբեմն մարդը երկարատեւ արձակուրդից էլ է հոգնում, բացի այդ, բազմաթիվ անձնական խնդիրներ լուծելու համար չի բացառվում, որ ավելի նպատակահարմար լինի՝ արձակուրդային շաբաթները տարվա տարբեր ամիսների վրա բաշխվեն: Թեեւ նշված չէ, բայց կարելի է ենթադրել, որ արձակուրդի համար գործատուի կողմից վճարելիք գումարը պահպանվում է նաեւ հանգստյան այս տարբերակն ընտրելու դեպքում: