ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ամիսներ առաջ հարեւանուհուս տղան մի անմիտ պատմության մեջ ընկավ, որի հետեւանքով ձերբակալվեց: Մինչ նա կարդարացվեր, գործից հանեցին: Հիմա նա արդյոք իրավունք ունի պահանջել իր աշխատանքը կամ փոխհատուցում ստանալ այդ ժամանակահատվածում չստացած աշխատավարձի դիմաց:

Կարինե Մարկոսյան, 55 տարեկան, լեզվաբան

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Արդարացվածն իրավունք ունի նաեւ`
1. վերականգնվել նախկին աշխատանքում (նախկին պաշտոնում), իսկ դրա անհնարինության դեպքում` ստանալ համարժեք աշխատանք (պաշտոն) կամ նախկին աշխատանքը (պաշտոնը) կորցնելու հետեւանքով պատճառված վնասի դրամական փոխհատուցում,
2) ազատազրկման, կալանքի կամ ազատության սահմանափակման ձեւով պատիժը կրելու, ինչպես նաեւ կարգապահական գումարտակում պահվելու ժամանակը բոլոր տեսակի աշխատանքային ստաժների մեջ հաշվակցել,
3) հետ ստանալ նախկինում զբաղեցրած բնակելի տարածքը, իսկ դրա անհնարինության դեպքում` ստանալ բնակմակերեսով եւ գտնվելու վայրով համարժեք բնակելի տարածք,
4) զինվորական եւ այլ կոչումների վերականգնման` հաշվի առնելով երկարամյա ծառայությունը:

«Իրավունքների պաշտպանություն
առանց սահմանների» հ/կ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քաղաքացու, իսկ առավել եւս ազատությունից հանիրավի զրկված անձի իրավունքները թղթի վրա լավագույնս պաշտպանված են: Ինչպես նախորդ համարում ներկայացված պարզաբանման առաջին մասում, այնպես էլ հիմա նման իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին խորհուրդ ենք տալիս վերոնշյալ բոլոր կետերը իրագործելու եւ իրենց ոտնահարված իրավունքը վերականգնելու հարցում հետեւողական գտնվել: Պատճառված բարոյական եւ նյութական վնասը վերականգնելու այլ եղանակ թերեւս չկա:




Լրահոս