
Հոկտեմբերի 21-ին Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հանդիպել են Հայաստանում գտնվող Արևելյան գործընկերության հարցերով դեսպանների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի` Եվրասիական Տնտեսական համագործակցությանը միանալու համատեքստում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաև Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: