ՀԱՐՑ. Նախորդ համարներից մեկում տեսա, որ տարբեր խանութներում նույն ապրանքը տարբեր գնով վաճառելուն էիք անդրադարձել: Ես նույնպես հաճախ նկատում եմ այդ երեւույթը. մաստակի տեսակները, անձեռոցիկները եւ այլ նմանատիպ բաները չունեն հստակ սահմանված գին: Մի՞թե օրինական կերպով չեն կարգավորվում ապրանքների գները:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ երեւույթից վրդովվել պետք չէ, հարգելի՛ քաղաքացիներ: Գոյություն ունեն կարգավորվող գներ, որոնք փոփոխական չեն կարող լինել (օրինակ՝ տրանսպորտի գինը), բայց մանրածախ առեւտրի դեպքում այդպես չէ: Շուկայական հարաբերությունների բաղկացուցից մասն է կազմում այդ մանր ապրանքների գնային տարբերությունը: Դուք պետք է ինքներդ ուղղակի որոշեք, թե որտեղից գնումներ կատարեք՝ հաշվի առնելով թե՛ գնային այդ փոքր տատանումները, թե՛ սպասարկման որակը:
«ժՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ տհաճ լինի թանկ եւ ավելի թանկ գների հանդիպելը, այսուհանդերձ, Սպառողների միության տեսակետը դժվար է չկիսել: Շուկայական հարաբերությունների պայմաններում այսպես կոչված ինքնակարգավորվող գները երբեմն գերազանցում են նույնիսկ սպասելի բոլոր սահմանները: Նման իրականությունում շարքային սպառողին ոչինչ չի մնում, քան նախապատվությունը տալ համեմատաբար մատչելի գնով ապրանքներ առաջարկող խանութներին: