
Ինչպես տեղեկացրել էինք այսօր armlur.am-ի խմբագրություն էր զանգահարել մի քաղաքացի և տեղեկացրել ,որ Արցախի փողոցի թիվ 10 շենքում տեղի է ունեցել գազի պայթուն:armlur.am-ի հետ զրույցում համատիրության աշխատակից Վեռան ասաց ,որ բարեբախտաբար պայթունից տուժածներ չկան :Հարցին , թե ինչ է եղել պայթունի պատճառը նշեց .” էլեկտրալարը փաթաթվել է գազի խողովակին ,միգուցե ,արտահոսք է եղել այդ ժամանակ ես հստակ չեմ կարող ասել բայց ,մեղավորը էլեկտրոցանց է,-նշեց նա: