Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի նախագահ Օլանդի նախաձեռնությունը: Անդրադառնալով հոկտեմբերի 26-ին Օլանդի նախաձեռնությամբ սպասվող Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպմանը, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Այն հարցին, թե ինչու չկա առաջընթաց, Էդ. Նալբանդյանը պատասխանեց` պատճառը բոլորին հայտնի է: «Դրա պատճառը ո՛չ Ղարաբաղն է, ո՛չ Հայաստանը, ո՛չ եռանախագահները: Պատճառը Ադրբեջանն է: Եթե նախկինում Ադրբեջանի դիրքորոշումը կարելի էր բնութագրել որպես մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ, ապա հիմա իրենք դրսևորել են մի մոտեցում, որն ավելի շուտ կարող ենք բնութագրել ոչ մի քայլ առաջ և մի քանի քայլ հետ:
Հայաստանն, ինչպես միշտ, տրամադրված է կառուցողական: Մենք միշտ դրական ենք արձանագրել եռանախագահների՝ բոլոր նախաձեռնություններին ուղղված հանդիպումներ կազմակերպելը: Մենք կառուցողական տրամադրվածությամբ ենք գնում Փարիզ»,- ընդգծել է ԱԳ նախարարը: