Հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը օրեր առաջ Գանձասարում առանձնագրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում վերջիններս խոսել են ամենատարբեր թեմաներից: Թեև Ղուկասյանի շրջապատում շշուկներ կան այն մասին, որ Քոչարյանը վերջինիս զադանիա է տվել ԼՂՀ գալիք նախագահական ընտրություններում օգնել գործող նախագահ Բակո Սահակյանին, որից հետո սպասել իր վերջնական խոսքին, քանի որ ԼՂՀ ընտրություններից հետո ինքը շատ կարևոր բան ունի ասելու ևԲ Բակոյին, ևԲ Արկաղի Ղուկասյանին: Միևնույն ժամանակ Քոչարյանը Արկադիին ասել է, որ վերջինս իր բիզնեսի հետ ունեցած խնդիրները շուտ կարգավորի ու դրսի ներդրումների ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկի, քանի որ առանց ներդրումային ծրագրերի սայլը տեղից շարժել չի լինի: Ի դեպ, նույն Ղուկասյանը, տարածված լուրերի համաձայն, այս պահին պատրաստվում է նոր բիզնես պրոյեկտ իրականացնել ՌԴ-ում, ուր նրան օգնելու են բացառապես Քոչստյանի շրջապատի մարդիկ:
Չորրորդ ինքնիշխանություն. Քոչարյանը հանդիպել է Արկադի Ղուկասյանին և նրան զադանիա տվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ