
Լավատեղյակ ալյուրների պնդմամբ` Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում Աժ ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ ուշագրավ դեպք է գրանցվել: Ըստ Ժողովուրդ-ի տեղեկությունների` վանաձորցիները պարզապես չեն կարողացել թաքցնել իրենց բացասական վերաբերմունքը վերջերս ՀՀԿ-ն համալրած Վիկտոր Դալլաքյանի հանդեպ, ու քվեաթերթիկները հաշվելիս հայտնաբերվել է մի քանի քվեաթերթիկ` Դալլաքյանի հասցեին բավական տհաճ արտահայտություններով: Քվեաթերթիկներից մի քանիսի վրա էլ պարզապես Էդմոն Մարուքյանին հաղթելու կոչեր են եղել: