
«Երեւան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, մայիսի 16-ին ժամը 10.00-24.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի “Նաիրի” բժշկական կենտրոնի, “3-րդ շտապ օգնության” հիվանդանոցի, “Հրազդան” հյուրանոցի, Պարոնյան փող. 15-ից բարձր, ու Իսրաելյան 43 հասցեների, Ձորափ, Կոնդ թաղամասերի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: