Luxury-Hotels.com կայքը հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե որոնք են աշխարհի ամենաթանկ հյուրանոցները: Ինչպես պարզվել է, թանկ հյուրանոցներ կան ամենուրեք, և դրանք կենտրոնացված չեն կոնկրետ մեկ երկրում:
Ամենաթանկ հյուրանոցները տեղակայված են Սարդինիայում, Մալդիվներում և Կարիբյան ավազանում:
Եվ այսպես, աշխարհի ամենաթանկ հյուրանոցների ցուցակն ունի հետևյալ տեսքը.
1. Le Dune, Forte Village Resort
Սարդինիա, Իտալիա, 1 օրվա համար՝ 2539 դոլար
2. Royal Mansour
Մարաքեշ, Մարոկկո, 1 օրվա համար՝ 2060 դոլար
3. Hotel Pitrizza
Սարդինիա, Իտալիա, 1 օրվա համար՝ 2041 դոլար
4. Villa del Parco
Սարդինիա, Իտալիա, 1 օրվա համար՝ 2031 դոլար
5. Amankora & Spa
Պարո, Բուտան, 1 օրվա համար՝ 1910 դոլար
6. Hotel Cala di Volpe
Սարդինիա, Իտալիա, 1904 դոլար
7. Hotel Romazzino
Սարդինիա, Իտալիա, 1850 դոլար
8. Lizard Island
Ավստրալիա, 1651 դոլար
9. Song Saa Private Island
Կամբոջիա, 1649 դոլար
10. Gora Kadan
Կանագավա, Ճապոնիա, 1538 դոլար