DIY ակումբի վրա հարձակում չի եղել. Ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի Փարպեցի փողոցի վրա գտնվող DIY ակումբի վրա երեկ հարձակում չի եղել. այս մասին armlur.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մինչդեռ, DIY ակումբի տնօրեն Արմինե Օգանեզովան երեկ Ոստիկանությանը հայտնել է, որ անհայտ անձինք թքել են և ծխախոտի մնացորդներ են նետել ակումբի ուղղությամբ:
Հիշեցնենք նաև, որ երեկ երեկոյան իրավապաշտպան, ակտիվիստ Լալա Ասլիկյանը Epress.am-ին հայտնել էր, որ DIY ակումբի վրա հարձակվել են մի խումբ երիտասարդներ, թքել ակումբից ներս, վառել պատերին ամրացված՝ Ոչ ֆաշիզմինգրությամբ պաստառները:




Լրահոս