
Գյուրզա տեսակի օձի խայթոցից թունավորմամբ Մալիշկա գյուղի բժշկական կենտրոն, այնուհետև Եղեգնաձոր քաղաքի բուժկենտրոն է տեղափոխվել Մալիշկա գյուղի բնակիչ, 1933 թ. ծնված Ա.Մկրտչյանը: Այս մասին տեղեկություն է ստացվել մայիսի 15-ին` ժամը 20.01-ին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութունից հայտնում են, որ նույն օրը` ժամը 14.00-ի սահմաններում, գյուրզա տեսակի օձի խայթոցից թունավորմամբ Եղեգնաձորի բուժկենտրոն է տեղափոխվել նաև Արենի գյուղի բնակիչ 1942թ. ծնված Վ.Նազարյանը: Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար: