«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ նախորդ օրը` հոկտեմբերի 21-ին` 22.30-ի սահմաններում, անհայտ անձը մահափորձ է իրականացրել Երեւանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանի դեմ: Անհայտ անձը սպորտային կոշիկի մեջ դրված մարտական «Ֆ-1» տեսակի նռնակը կապել է Հակոբյանի բնակարանի դռանը: Բարեբախտաբար ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, եւ ոչ ոք չի տուժել: Նախկին ռեկտորը, չգիտես ինչու, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խուսափել է ընդունել, որ այն չօգտագործվող բնակարանը, որի դռանը նռնակը կախված է եղել, իրեն է պատկանում: ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը վկայում է, որ ինչ-որ լուրջ միջադեպ է եղել: Բայց Հակոբյանը մեզ հետ զրույցում ամեն կերպ փորձել է տեղի ունեցածը ներկայացնել որպես թյուրիմացություն: Այս ամենը մեկ բացատրություն կարող է ունենալ. «պոտենցիալ զոհը» գիտի, թե ով է «թյուրիմացության» հեղինակը եւ ինչու է այն արել, բայց չի ցանկանում, որ ուրիշներն էլ դա իմանան»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: