Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, թոշակների յուրացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի եղբայրը` Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Ըստ նույն տեղեկությունների՝ Ախթալայի մի բնակիչ իրենց քաղաքապետի դեմ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժին բողոք է ներկայացրել, համաձայն որի` քաղաքապետը մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքում յուրացումներ է թույլ տվել: Այժմ Հայկազ Խաչիկյանի դեմ նյութեր են նախապատրաստվում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հայկազ Խաչիկյանը նախ պահանջեց հարցերը գրավոր ներկայացնել: Այնուհետեւ համաձայնեց պատասխանել հարցին, թե արդյո՞ք ինքը յուրացումներ է թույլ տվել: «Նման բան չկա»,- կարճ ասաց քաղաքապետը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս