Երեւանի քաղաքապետարանը կրկին հետին թվով պայմանագրեր է կնքել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հետին թվով պայմանագրեր կնքելը Երեւանի քաղաքապետարանի մոտ կարծես թե գործելաոճ է դարձել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը հոկտեմբերի 15-ին երեք ընկերությունների` «Անանո» ԱՊԸ-ի, «Կարգին մատակարար» ՍՊԸ-ի եւ «Ռուբիկոն Պլյուս» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագրեր` համապատասխանաբար 11 մլն 992 հազ, 471 հազ եւ 3 մլն 914 հազ դրամ արժեքով: Ըստ պայմանագրերի` ընկերությունները քաղաքապետարանին պետք է մատակարարեն 56 անուն սննդամթերք, որոնցից մի մասի մատակարարման ժամկետը սահմանվել է հունիսի 1-ից հունվարի 1-ը: Այսինքն` քաղաքապետարանը սեպտեմբերին մրցույթ է հայտարարել, որպեսզի հոկտեմբերին պայմանագիր կնքի հունիսին արդեն իսկ մատակարարված ապրանքների ձեռքբերման համար: Սա կոռուպցիայի դասական օրինակ է: Ի դեպ, քաղաքապետարանից դեռ չեն պատասխանել Հրազդան կիրճի ճանապարհի վերանորոգման աշխատանքների հետին թվով պայմանագրի վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցմանը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս