ԵՏՄ-ին անդամակցելու հետևանքով կունենանք մինչև 7 տոկոս գնաճ. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա փետրվարին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կանխատեսել էր, որ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ազդեցությունը գնաճի վրա կկազմի 1.5 տոկոս: Սակայն այդ հաշվարկները հնացել են: Խնդիրն այն է, որ մաքսատուրքերի ժամանակավոր արտոնություններով ապրանքների ցանկը էական փոփոխությունների է ենթարկվել: ՀՀ էկոնոմիկայի նախարարության մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ, նոր հաշվարներով, ԵՏՄ-ին անդամակցելու ազդեցությունը գնաճի վրա կարող է հասնել տարեկան մինչև 3 տոկոսի:
Այսինքն, եթե տարեկան Հայաստանում արձանագրվում է միջինը 4 տոկոս գնաճ, ապա ԵՏՄ-ին անդամակցելու հետևանքով կարող ենք ունենալ մինչև 7 տոկոս գնաճ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս