Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Լիվերպուլի» դարպասը:
Խմբի մյուս խաղում բուլղարական «Լուդոգորեց»-ն ավելացված ժամանակում հաղթանակ տարավ շվեցարական «Բազելի» նկատմամբ՝ 1:0:
A խմբում Իսպանիայի չեմպիոն «Ատլետիկո»-ն 5:0 հաշվով հաղթեց շվեդական «Մալմյոյի»-ն, իսկ Թուրինի «Յուվենտուս»-ը նվազագույն հաշվով պարտվեց հունական «Օլիմպիակոսի»-ն:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր
B խումբ
«Լիվերպուլ» (Անգլիա) – «Ռեալ» (Իսպանիա)՝ 0:3
Կրիշտիանու Ռոնալդու, 23, Քարիմ Բենզեմա, 30, 41
«Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Բազել» (Շվեյցարիա)՝ 1:0
Յորդան Մինեւ, 90+2
A խումբ
«Աթլետիկո» (Իսպանիա) – «Մալմյո» (Շվեդիա)՝ 5:0
Կոկե, 48, Մարիո Մանջուկիչ, 61, Անտուան Գրիզման, 63, Դիեգո Գոդին, 87, Ալեսիո Չերչի, 90+3
Հեռացում՝ Սերեյ Դի, 18 («Բազել»)
«Օլիմպիակոս» (Հունաստան) – «Յուվենտուս» (Իտալիա)՝ 1:0
Պայտիմ Կասամի, 36