
ԱՄՆ-ի դաշնային դատավորը Blackwater մասնավոր անվտանգության ընկերության չորս նախկին աշխատակիցներին մեղավոր է ճանաչել Բաղդադում անզեն իրաքցիների գնդակահարության մեջ:
Բաղդադի 14 բնակիչ սպանվել է, ևս 17-ը՝ վիրավորվել, 2007-ին, երբ Blackwater-ի անվտանագության ծառայության աշխատակիցներն անկանոն կրակահերթեր են արձակել Իրաքի մայրաքաղաքի հրապարակներից մեկում՝ ամերիկյան շարասյան համար ճանապարհ բացելու նպատակով:
Այդ միջադեպն աշխարհում վրդովմունքի ալիք էր բարձրացրել: Հարց է ծագել նման դեպքերում մասնավոր ընկերությունների ծառայություններից օգտվելու նպատակահարմարության մասին:
ԱՄՆ-ի պետդեպն իրաքյան կոնֆլիկտի սկզբում պայմանագիր էր կնքել Blackwater-ի հետ՝ Բաղդադում ամերիկացի դիվանագետներին պաշտպանելու նպատակով. հիշեցնում է BBC-ն: