
Այսօր գովազդի աշխատողի օրն է: Վաղուց ի վեր գովազդները մեր կյանքի անբաժանելի մասն են կազմում: Ապրանքներ և ծառայություններ ներկայացնող ցուցանակների հանդիպում ենք ամենուր:
Armlur.am-ի զրուցակիցները հեռուստատեսությամբ կամ փողոցում հանդիպող գովազդներից հիմնականում չէին դժգոհում, պարզապես առանձնացնում էին օգտակար ինֆորմացիա պարունակող տեղեկությունը բացարձակապես ոչինչ չասող և ձանձրացնող վահանակներից: Մարդիկ նաև նշում էին, որ գովազդի հաճախականությունը դրա արդյունավետությունը չի բարձրացնում, ու իրենք նկատում են այն, ինչն իրենց կարող է հետաքրքրել:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան