Ահաբեկչություններ՝ Կանադայում. կան զոհեր (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օտտավայի ոստիկանությունը կրակոցների առնվազն երեք միջադեպ է հետաքննում, որոնք տեղի են ունեցել չորեքշաբթի առավոտյան Կանադայի մայրաքաղաքի կենտրոնում:

Տեղական ժամանակով առավոտյան ժամը 10-ի սահմաններում անհայտ անձը կրակոցներ է արձակել Ազգային զինվորական հուշահամալիրի մոտ, այնուհետև՝ վազքով մտել մոտակայքում գտնվող խորհրդարանի շենք և այնտեղ շարունակել հրաձգությունը:

141022144129_canada_624x351_afp

Հուշահամալիրի մոտ մի զինվորական է վիրավորվել, ով հետագայում մահացել է ստացած վնասվածքներից: Վիրավորված է եղել նաև խորհրդարանի պահակախմբի անդամներից մեկը:

141022152954_ottawa_parliament_shooting_624x351_reuters

Կրակոցներով երրորդ միջադեպը նույնպես տեղի է ունեցել Օտտավայի կենտրոնում՝ «Ռիդո» առևտրի կենտրոնում:

Ինչպես տեղեկացնում է CBS հեռուստաընկերությունը, հարձակվողը սպանվել է խորհրդարանում:

Իշխանությունների կարծիքով՝ այդ միջադեպերին մասնակցել է մի քանի մարդ, և ոստիկանությունը փնտրում է մյուսներին, հայտնում է BBC-ին:




Լրահոս