Բուլղարիայի Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հաջողվել է բացահայտել Սոֆիայում ծրագրված սպանության փորձը:
Գործողության ընթացքում 4 մարդ է ձերբակալվել, որոնցից 1-ը Մոնտենեգրոյից է, մյուս 3-ը ` հայ: Սպանության պատվիրատուն եւ կազմակերպիչը մոնտենեգրոցի է, ով նախկինում 3 դատվածություն է ունեցել եւ անօրինական է գտնվել Բուլղարիայի տարածքում:Այժմ 3 հայերն էլ ձերբակալված են, որոնցից մեկը հետախուզման մեջ է գտնվում Հայաստանում` անօրինական զենք կրելու եւ դրամաշորթության մեղադրանքով: