
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է Էդգար Ղազարյանին Վայոց ձորի մարզպետից ազատելու հարցը:
Քիչ անց կառավարության նիստում կհայտարարվի այդ մասին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Էդգար Ղազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: