
Լոռու մարզի Գարգառ գյուղի տարածքում գտնվող Մ-3 միջպետական ավտոճանապարհը միացնող կամրջի հենասյուներին հարակից պատվարը փլուզվել է: Այս մասին տեղեկություն է ստացվել մայիսի 15-ին` ժամը 15.46-ին: Ինչպես armlur.am- ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Գարգառ գետի վրա կառուցված կամրջի (50մ x8մ, հենված 4 հենասյուների վրա) հենասյուների հիմքերն ամուր պահելու նպատակով կամրջից 15 մ հեռավորության վրա կառուցվել է 12 մ երկարությամբ և 3 մ բարձրությամբ պատվար:Գետի ջրերի վարարման հետևանքով նշված պատվարը փլուզվել է: Ներկա պահին կամրջին փլուզման վտանգ չի սպառնում: Խնդրով զբաղվում են մարզպետարանի համապատասխան ծառայությունները: