
ՌԴ Կամչատկայի երկրամասում քրեական գործ է հարուցվել 1,5 տարեկան երեխայի մահվան կապակցությամբ, այն բանի պատճառով, որ ապրիլի 14-ին փոքրիկը շատ բարձր ջերմություն է ունեցել եւ նրա ծնողները շտապ օգնություն են ահազանգել: Ժամանած բժիշկը ներարկում է արել եւ հեռացել, սակայն երեխայի վիճակը չի բարելավվել: Ծնողներրը երկրորդ անգամ են կանչել բժիշկներին, սակայն նրանք չեն ժամանել` սահմանափակվելով բանավոր խորհրդատվությամբ: Հաջորդ առավոտյան երեխայի վիճակը կտրուկ վատացել է, իսկ շտապ օգնության արդեն երրորդ անգամ կանչված բրիգադը փաստել է նրա մահը: Նշվում է, որ երեխան մահացել է վարակի հետևանքներից: