«Ասել եմ, ասում եմ ու կասեմ՝ սպորտը քաղաքականության հետ կապ չունի»,-armlur.am-ի հարցին ի պատասխան, թե ճիշտ է, որ նախարարության ենթակայության տակ գտնվող մարզադպրոցի աշխատակիցներին հրահանգում է գնալ «եռյակի» հանրահավաքաներին, նշեց Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանը:
«Խնդրում եմ՝ մի՛ զբաղվեք ինտրիգներով, ես իմ աշխատանքն եմ կատարում և ոչ մեկին ոչինչ էլ չեմ հրահանգում»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ իր տեղեկություններով՝ Սպորտի նախարարության ենթակա բոլոր 23 մարզադպրոցներից, որոնք սնվում են պետբյուջեից, 3 հազարից ավելի մարզիկների, նրանց ծնողներին, մարզիչների պարտադրաբար տարել են Ազատության հրապարակ՝ ընդդիմադիր կամ ոչ իշխանական եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին մասնակցելու համար:
Թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն և ոստիկանությունն այդ մասին զեկուցել են Սերժ Սարգսյանին, և շուտով նախագահը պաշտոնանկ է անելու սպորտի նախարար Գ. Ղազարյանին»։
Հիշեցնենք, որ Գ. Ղազարյանը նախկինում զբաղեցնում էր ՀԱՕԿ սպորտվարչության պետի պաշտոնը, այսինքն՝ գտնվում էր Գ. Ծառուկյանի ենթակայության տակ: