Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Կառավարության նիստում պետք է հայտարարվեր Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի՝ աշխատանքից ազատվելու մասին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նիստի ընթացքում նշեց, որ արդեն նախկին մարզպետը հրաժարական է տվել` այլ աշխատանքի անցնելու պատճառով:
Վայոց ձորը ներկայացնող ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, թե ինքը տեղյակ էլ չէ, որ Էդգար Ղազարյանը լքել է իր պաշտոնը: Իսկ մեր այն հարցին, թե ո՞ւմ է տեսնում Վայոց ձորի մարզպետի թափուր պաշտոնում, պատգամավորը պատասխանեց. «Թող կառավարությունը որոշի, ես ոչինչ չեմ կարող ասել»: