Քիչ առաջ Կառավարության շենքի դիմաց էին հավաքվել «Տոնուս» շինընկերությունից տուժած բնակիչները, որոնց հարցերին պատասխան տալու համար նրանց մոտեցավ Կառավարության նամակների և դիմումների բաժնի պատասխանատու Ալեքսանդր Ղազարյանը:
Ինչպես հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, Ալ. Ղազարյանը բնակիչներին ուղեկցեց ընդունարան, որտեղ նրանք հետ պետք է հանդիպում ունենան վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Այն պահին, երբ «Տոնուսից» տուժածներին Ալ. Ղազարյանն ուղեկցեց, Եկմալյան հասցեի բնակիչները բողոքի ալիք բարձրացրին՝ անիծելով Կառավարության աշխատակցին: Բնակիչները բողոքում են, թե վարչապետն ուշադրություն է դարձնում միայն «Տոնուսից» տուժածներին, իսկ իրենց արհամարհում է: Լարված իրավիճակն էլ ավելի բորբոքվեց, երբ նրանք սկսեցին ամբողջ ուժով հարվածել դռանը: