
Novostink.ru-ն տեղեկացնում է, որ Բաքվի խանութներից մեկում Հայաստանի պետական դրոշի գույների հաջորդականությամբ գծավոր հագուստ են վաճառել:
Վաճառողները ապրանքը բերել են Թուրքիայից: Նրանք չեն իմացել ու չեն հավատացել ադբեջանական կայքերից մեկի լրագրողների զգուշացմանն այն մասին, թե ինչ է խորհրդանշում հագուստի գույները: Սակայն հետո համացանցում երնետում ծանոթացել են Հայաստանի դրոշին ու հագուստն անմիջապես հանել են վաճառքից:
Ի դեպ, վաճառողները արդարացել են նրանով, որ թուրքական ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող սերիալներից մեկի հերոսուհին էլ է նման գույներով հագուստ է կրել: