
Ֆուտբոլի երկրպագուն զոհվել է Սոլո քաղաքում՝ Ինդոնեզիայի առաջնության խաղերից մեկի ժամանակ ծագած անկարգությունների ընթացքում. տեղեկացնում է «Ֆրանս պրեսս»-ը:
Երկրպագուները դաշտ են ներխուժել, երբ խաղի հաշիվը եղել է 1:1:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանք դժգոհ են եղել այն բանից, որ դատավորը դադարեցրել է խաղը եզրային մրցավարի վրա գցած ճայթուկների պատճառով:
Դրանից հետո անկարգությունները տեղափոխվել են մարզադաշտի սահմաններից դուրս, որտեղ երկրպագուները հրկիզել են ոստիկանական մոտոցիկլը, ինչպես նաև՝ վնասել մի քանի ավտոմեքենա և ավտոբուս:
Բախումներից հետո ոստիկանները կրծքի վնասվածքով մեկ զոհվածի են հայտնաբերել: Նրա մահվան հանգամանքները դեռևս անհայտ են: Բախումների ընթացքում տուժել է նաև իրավապահ մարմինների 8 աշխատակից և 6 քաղաքացի: