
Մեքսիկայում 83 տարեկան հասակում “Անխելես դե Պեդրեգալ” հիվանդանոցում մահացել է հայտնի գրող ու հրապարակախոս Կառլոս Ֆուենտես: Գրողը ծնվել էր 1928 թվականի նոյեմբերի 11-ին Մեքսիկայում, դիվանագետի ընտանիքում: Կարիերան նա սկսել է որպես լրագրող, խմբագրել ամսագրեր: Նաեւ աշխատել է որպես դիվանագետ ու իր երկիրը ներկայացրել Ֆրանսիայում: Նա հայտնի է դարձել իր “Առտեմիո Կրուսի մահը” վեպի շնորհիվ,- համտում է Itar Tass -ը: