
ԱՄՆ Վաշինգթոն նահանգի Քլարքսոն քաղաքի բնակիչ Մայք Գրեյգին Wal Mart հիպերմարկետի այգեգործության բաժնում խայթել է թունավոր օձը։ Գնորդի ձեռքը օձը խայթել է, երբ վերջինս փորձել է մարիխուանայի ծիլեր աճեցնելու համար ծանքածածկ վերցնել։ Նրան արագ հոսպիտալացրել են: Հիպերմարկետի տնօրինությունը ներողություն է հայցել տուժողից կատարվածի համար: Ականատեսի վկայությամբ՝ օձը մոտ 30 սմ երկարություն է ունեցել,- հայտնում է BBC – ին: