Շուտով Դավիթ Ամալյանը մենահամերգ կունենա Երեվանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երգիչ երգահան Դավիթ Ամալյանը մայիսի 20-ին մենահամերգով հանդես կգա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգահանը, տեղեկացնելով, որ առաջիկայում կայանալիք համերգը, իր համար, թվով 5-րդն է լինելու:
Համերգը նորություն է լինելու իր երաժշտական կատարմամբ, լինելու են մի քանի նոր կատարումներ: Համերգը լինելու է զրույցի նման, դաշնամուրի ուղղեկցությամբ,-ասաց Դավիթ Ամալյանը:
Հարցին, թե ի՞նչ խորագիր է կրելու համերգային ծրագիրը, Դավիթ Ամալյանն ասաց, որ այս անգամ այն խորագիր չի ունենա։
Իմ համերգները միշտ ունեցել են որևէ խորագիր, սակայն այս անգամ առանց խորագիր է լինելու, երգելու եմ միայն իմ հեղինակային երգերը,- ասաց Դավիթ Ամալյանը:
Երգահանը նշեց, որ իր համերգին ներկա կլինեն միայն իր ընկերները.”Գիտեք, շոու բիզնեսում մի բառ կա, երկրպագու, ես երկրպագու չունեմ, իմ հանդիսատեսը՝ իմ ընկերներն են, շատերին գուցե չեմ ճանաչում, բայց քանի որ իմ երգերը ընկերական երգեր են, դրա համար էլ իմ համերգներին ներկա մարդկանց ընկերներ եմ անվանում: Կգա մի օր, գուցե, որ բոլորս ընկերություն կանենք”,- նկատեց Դավիթ Ամալյանը:
Համերգում, որը կտևի երկու ժամ, կհնչեն 23-24 երգ։ Իսկ մեկ տոմսը կարժենա 3000 դրամ. տոմսերը գնային տարբերություն չեն ունենա:




Լրահոս