
Մերձմոսկվայում ձերբակալվել է Դոմոդեդովոյի 50-ամյա բնակիչը, ով ՌԴ-ի և մերձավոր արտերկրի բնակիչներին է վաճառել բջջային հեռախոսներից տեղեկատվություն ստանալու համար նախատեսված ծրագիր, տեղեկացնում է Ինտերֆաքսը:
Ծրագիրը հնարավորություն է տալիս ձայնագրել խոսակցությունները, կարդալ SMS-ները, որոշել հեռախոսի գտնվելու վայրը: Ձերբակալվածն օգտագործել է համացանցն ու իր շրջապատը՝ հաճախորդներ գրավելու համար, և վաճառել ծրագիրը 30-ից 150 հազար ռուբլով: