Սպանություն եվ ինքնասպանություն ԱՄՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փորթ-Սենթ-Ջոն  բնակչուհի 33-ամյա Տանյա Թոմասը գնդակահարել է իր 4 երեխաներին եւ ինքնասպան եղել,- հայտնում է BBC -ին: Իրավապահների տվյալներով, տեղի ունեցածի մասին ոստիկանությանը հայտնել է Թոմասի հարեւանուհին, ով կրակոցներ է լսել նրանց տնից:  Դեպքի վայր ժամանած ոստիկանական հատուկջոկատայինները տանը հայտնաբերել են 12-ամյա Ջոելի, 13-ամյա Ջեզլինի, 15-ամյա Ջեքսի եւ նրանց մոր դիակները: 17-ամյա Փիբլսը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Հանցագործության դրդապատճառներն անհայտ են: Ինչպես հայտնել է Տանյա Թոմասի ծանոթը, ողբերգությունից ժամեր առաջ ինքը Տանյայից SMS հաղորդագրություն է ստացել, որում նա խնդրում է իրեն թաղել երեխաների հետ միասին:




Լրահոս