Կամուրջից նետվել պատրաստվողի դեմքն արյունլվա է (լրացված)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր արդեն Armlur.am-ը հայտնել էր, որ Կիևյան կամրջի բազրիքներից այն կողմ հայտնված քաղաքացին սպառնում է ցած նետվել:

Մեր թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ կյանքին վերջ տալ փորձող մարդուն, ում անունը Սամվել է և դեմքն արյունոտ է, հաջողվեց համոզել չգնալ նման քայլի:

Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին դեպքի վայրից:

14:51 Քիչ առաջ armlur.am-ին հայտնի դարձավ, որ հիվանդանոց տեղափոխված 40-ամյա Սամվել Թովմասյանի վիճակը ծանր է: Այդ մասին մեզ հետ զրույցում լացակումաց հայտնեց փաստաբան Գայանե Գալոյանը, ով դժվարացավ այլ մանրամասներ հայտնել:




Լրահոս