Օտտավայում պատվո պահակի զինվորին գնդակահարած հանցագործը կանադացի բարձրաստիճան պաշտոնյայի որդի է. տեղեկացնում է Daily Mail-ը:
32-ամյա Միշել Զեհար-Բիբոյի մայրը՝ Սյուզան Բիբոն, 1990-ից աշխատում է միգրացիոն ծառայությունում: Նա այդ գերատեսչության ստորաբաժանումներից մեկի ղեկավարի տեղակալն է: Իր որդու հորից՝ լիբանանցի գործարարից նա ամուսնալուծվել է 1999թ.:
Միշել Զեհար-Բիբոն ծնվել է Քվեբեկում և ստացել Մայք Ջոզեֆ Հոլլ անունը:
«Տղան ապրել է մասնավոր դպրոցների և հարուստ տների մթնոլորտում՝ մոր հետ, ով բարձր պետական պաշտոն էր զբաղեցնում»,-գրում է Daily Mail-ը:
Տղան բազմիցս խնդիրներ է ունեցել օրենքի հետ, նրան ձերբակալել են թմրանյութերի և զենքի ապօրինի պահման, ինչպես նաև՝ կողոպուտի համար: