
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, քննարկվել է արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանանակ: