
Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում մահացել է ծանր հիվանդ երեխան, ում բուժման համար նախատեսված դրամական միջոցները հափշտակվել էին հաքերների կողմից:
Այս տարվա հուլիսին կիբերհանցագործը ապօրինի կերպով ստացել է SIM-քարտերի պատճեները, որոնք պատկանում էի հասարակ չելյաբինցիներին: Տուժածները միջոցների էին հավաքում՝ իրենց հիվանդ երեխաների բուժման համար:
Օգտվելով SIM-քարտերի պատճեներից, հանցագործը հափշտակել էր գումարները, որոնք սրտացավ մարդիկ նվիրաբերում էին բուժման կարիք ունեցող երեխաների համար: Հանցագործության դրվագներից մեկով հափշտակվել է 64 հազար ռուբլի: