
Այսօր մեկնարկում է կինոաշխարհի ամենասպասված կինոմիջոցառումներից մեկը` Կաննի հոբելյանական 65-րդ միջազգային կինոփառատոնը:
Ինչպես նշել է փառատոնի գլխավոր պատվիրակ Թիերի Ֆրեմոն` ինչպես յուրաքանչյուր տարի, այնպես էլ այս անգամ փառատոնի պաշտոնական ծրագրոմ արտացոլված կլինի համաշխարհային կինոն: Մրցութային ծրագրում ընդգրկված է 22 ֆիլմ, որոնցից 6-ի հեղինակներն իրենց առաջին ֆիլմով կներկայանան, նրանց կողքին կմրցեն համաշխարհային կինոյի այնպիսի մեծություններ, ինչպիսիք են` Միխաել Հանեկեն, Վալտեր Սալեսը, Աբբաս Քիարոստամին, Հոնգ Սանգսունը:
Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը կկայանա մայիսի 17-ին: