Աշխարհի ամենաահին բանակի ծառայողները՝ շվեյցարական գվարդիականները, գիրք են հրատարակել, որում պատմվում է վերջին երեք պապերի համային նախասիրությունների մասին, և այն մասին, թե ինչով են կերակրում նրանց պահակախմբին, տեղեկացնում է Telegraph-ը:
«Բարի ախորժակ, Շվեյցարական գվարդիա» գրքի հեղինակներ Դեվիդ Գեյսսերը և Իրվին Նիդերբերգերը, ովքեր նախկինում համապատասխանաբար խոհարար և հրուշակագործ են եղել, նկարագրում են Ֆրանցիսկոս պապի և նրա նախորդների՝ Բենեդիկտոս XVI-ի և Հովհաննես Պողոս II պապի սիրված ուտեստները, տեղեկացնում է ТАСС-ը:
Պարզվում է, որ հոգևորականների ճաշակը՝ հասարակ մահկանացուների նման, կախված է այն բանից, թե որն է նրանց ծննդավայրը: Օրինակ, Ֆրանցիսկոս պապը սիրում է բիֆշտեքսներ, որովհետև իր հայրենի Արգենտինան հայտնի է հոյակապ տավարի մսով: Նա նաև քաղցրի հանդեպ թուլություն ունի, մասնավորապես պուդինգ է սիրում: