
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն:
Նախագահ Սահակյանը ծանոթացել է նորաբաց ֆիզիոթերապեւտիկ բաժանմունքի, ժամանակակից բուժտեխնիկայով վերազինված լաբորատորիայի եւ ակնաբուժական բաժանմունքի պայմաններին: Երկրի ղեկավարը կարեւորել է բժշկական հաստատությունների տեխնիկական հագեցվածության մակարդակի հետեւողական բարձրացումը, մատուցվող բժշկական ծառայությունների տեսակների ընդլայնումը՝ այն համարելով առողջապահության զարգացման հիմնական ուղղություններից մեկը:
Նախագահին ուղեկցում էին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք: