
Այսօր հակերային հարձակման է ենթարկվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) պաշտոնական կայքը (www.heh.am)։ Հարձակման հետևանքով պաշտպանող համակարգն արգելափակել է կայքի հասանելիությունը` անվտանգության նկատառումներից ելնելով: Մասնագետներն այժմ աշխատում են կայքը վերականգնելու ուղղությամբ, և սեղմ ժամկետներում այն հասանելի կլինի հանրությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀԵՀ տարածած հաղորդագրությունից։
Վերջին շրջանում բավականին շատացել են հակերային հարձակումները: Սակայն անհասկանալի են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքի նկատմամբ հարձակումները։ Հավանաբար ոմանց համար անընդունելի են հիմնադրամի ծավալած գործունեությունն ու ծրագրերը։
ՀԵՀ-ը հայցում է կայքի այցելուների ներողամտությունը. հիմնադրամը հետևողական է լինելու պարզելու հակերների ինքնությունը։