
Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան, հավանաբար, կապաքինվի մինչև Պրեմիեր լիգայի շրջանակներում առաջիկա կիրակի օրը կայանալիք Լոնդոնի «Չելսի»-ի հետ խաղը:
«Վեսթ Բրոմվիչ»-ի հետ խաղում (2:2) արգենտինացի ֆուտբոլիստն ազդրի վնասվածք է ստացել ու ստիպված է եղել ժամկետից շուտ լքել խաղադաշտը:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Դի Մարիան ամբողջովին պատրաստ կլինի դիմակայությանը: «Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները չորեքշաբթի օրը հանգստանալու հնարավորություն են ստացել, իսկ Դի Մարիան վերականգնողական մարզումներ է անցկացրել մարզաբազայում: