դեռահասը ինքնասպան է եղել Ընկերոջ թաղումից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանում 16-ամյա դեռահասը կախվելու միջոցով ինքնասպան է եղել` 18-ամյա ընկերոջ թաղումից հետո, ով եւս ինքնասպան էր եղել:
Ռուսաստանի Սվերդլովի մարզի քննչական կոմիտեի հաղորդման մեջ նշվում է, որ Նովոուրալսկում շենքներից մեկի շքամուտքում գտել են 16-ամյա բնակչի մարմինը` կախված վիճակում:
Նախնական տվյալներով, դեռահասի մահը վրա է հասել ինքնասպանության արդյունքում, հաղորդում է “ՌԻԱ նովոստին”: Քննություն իրականացնող մարմինը տեղեկություններ ունի, որ ինքնասպանությունից առաջ տղան ալկոհոլ է ընդունել: Տեղի ունեցածից առաջ դեռահասը ներկա է գտնվել իր 18-ամյա ընկերոջ թաղմանը, ով եւս ինքնասպան է եղել:




Լրահոս