23 հոկտմբերի, 2014 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում անցկացվող ակցիայի ժամկետի երկարաձգման մասին: Ակցիայի շրջանակում «Վստահության րոպեներ» ծառայությունից օգտվող բաժանորդներին տրամադրվող գումարի չափը կրկնապատկվել է` կազմելով 200 դրամից մինչև 6000 դրամ: Բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդները հնարավորություն կունենան օգտվել ակցիայից մինչև 2015 թ. մարտի 31-ը:
«Մենք գիտակցում ենք, որ ծառայությունների որակի բարելավմանը զուգահեռ պետք է նաև ապահովել դրանց առավելագույն հարմարավետությունն ու հասանելիությունը մեր բաժանորդների համար: Հետևելով այս մոտեցմանը` մենք որոշեցինք երկարաձգել «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում անցկացվող ակցիայի ժամկետը, որպեսզի բաժանորդները հնարավորություն ունենան օգտվել մեր պարզ ու հարմար ծառայություններից անգամ նվազագույն հաշվեկշռի դեպքում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում տրամադրվող գումարի չափը կախված է վերջին երեք ամիսների ընթացքում բաժանորդի կողմից ծառայությունների համար ծախսված գումարից: «Վստահության րոպեներ» կարելի է ստանալ ինչպես տեղական ցանցում, այնպես էլ ռոումինգում` հավաքելով *141# USSD հրահանգը, ուղարկելով 141 տեքստով SMS հաղորդագրություն 0674 համարին կամ զանգահարելով 064046 համարին: Փոխանցված գումարի գործողության ժամկետը 3 օր է ՀՀ տարածքում, իսկ ռոումինգում գտնվելիս այն կտրամադրվի բաժանորդին 7 օր ժամանակահատվածով: Նշված ժամանակահատվածի ավարտից հետո «Վստահության րոպեներ»-ի գումարն ավտոմատ կերպով կգանձվի բաժանորդի հաշվեկշռից, նույնիսկ եթե հաշվի վրա միջոցներ դեռ չկան: Ծառայությունը տրամադրվում է այն անձանց, ովքեր ավելի քան 3 ամիս հանդիսանում են Beeline-ի բաժանորդ:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.beeline.am կայքը: