Եթե մյուսները Ծառուկյանին չենթարկվեն, 1 րոպեում կասի՝ բարի ճանապարհ. Ա. Մովսիսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանափոխություն մեկ օրվա ընթացքում՝ նշանակում է արյունահեղություն: Խելացի մարդիկ են նստած, առանց մտածելու, չեմ կարծում, որ բան անեն: Անդրադառնալով երեք ոչ իշխանական ուժերի նախաձեռնած հանրահավաքներին ու իշխանափոխության ցանկությանը՝ Armlur.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս):

«Գագիկ Ծառուկյանը երբեք տենց բան չի անի: Նա երբեք սխալ քայլեր չի անի: Իսկ մյուսները սխալ են արել և փորձել են նորից արյունահեղության դրդել: Վստահ եմ, որ նա չի էլ լսի նրանց, մեծամասնություն ա էտ երեքի մեջ, ոնց ասի, պետք է անեն: Եթե չենթարկվեն իր օրենքներին, մեկ րոպեում կասի՝ բարի ճանապարհ: Հանրապետության երկրորդ կուսակցությունն ա, նա է ընդեղ ղեկավարելու, ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը: Գագիկ Ծառուկյանը չի գնա կեղտոտ քայլերի և մյուսների զակազը չի կատարի», – ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Երևանի Ազատության հրապարակում կկայանա ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքը:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս