
Ժան-Մարկ Էրոն ստանձնել է Ֆրանսիայի նոր վարչապետի պաշտոնը: Նա Մատինյոնի պալատում հանդիպել է արդեն իր նախորդ՝ Ֆրանսուա Ֆիյոնի հետ՝ կառավարություն ձեւավորելու աշխատանքներին անցնելուց առաջ, որտեղ նախագահ Օլանդի վաղեմի դաշնակից սոցիալիստ Էրոն պաշտոնական հրաժեշտ է տվել Ֆիյոնին: Ֆրանսիայի նոր նախագահը խոստացել էր, որ նոր կառավարությունում կիսով չափ կանայք են լինելու: Նշենք, որ մինչ այս նա եւս Օլանդի նման , նախկինում բարձր պաշտոն չի զբաղեցրել: Նա եղել է Նանտ քաղաքի փոխքաղաքապետը: Նա ասել է , որ նոր կառավարությունը ձեւավորված կլինի մինչեւ երեկո: